Քննադատական հանդես

Քննադատական հանդեսի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում ժամանակակից արվեստի և մշակույթի տեղական և միջազգային ընթացիկ գործընթացների վերաբերյալ քննադատական տեքստեր գրելու պարբերականությունը: Հայաստանյան ժամանակակից արվեստի իրավիճակում տեղի ունեցող գործընթացների և միտումների քննադատական անդրադարձի պակասը երկար ժամանակ է, ինչ տեղական ժամանակակից արվեստի դաշտի խոշոր խնդիրներից մեկն է: 

Քննադատական հայացքից խուսափելու իներցիան, որը հիպոթետիկ կերպով կարող է ընդհանուր առմամբ վտանգել ժամանակակից արվեստի փխրուն իրավիճակը, պահում է քննադատական դիսկուրսը կամ բանավոր հորիզոնական մակարդակի վրա, կամ տեղափոխվում է պատմական մտորումների դաշտ՝ թույլ չտալով, որ ընթացիկ արվեստային և մշակութային զարգացումների վերաբերյալ քննադատական տեսակետները դառնան ընդհանուր, համատեղ վերլուծական մտածողության գործիք:

Հանդեսի կայքը այստեղ